ՊԵԿ-ը վերահսկողություն կիրականացնի շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպման նկատմամբ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար  Էդուարդ Աղաջանյանը կառավարության հավանությանն է ներկայացրել  վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինտերնետ շահումով խաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը հաստատելու մասին նախագիծը:

Նախատեսվում է հաստատել վիճակախաղերի լիցենզավորման  պայմանների  ու  պահանջների  կատարման  ստուգաթերթերը, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը, ինտերնետ շահումով խաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունմամբ ակնկալվում է ՊԵԿ-ին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող կազմակերպիչների կողմից օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան գործունեություն իրականացնելու նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել