Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը քվեների 230 կողմ, 197 դեմ հարաբերակցությամբ ժամեր առաջ իմփիչմենթ հայտնեց նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է Fox news-ը։
Դեմոկրատների կարծիքով, ովքեր և նախաձեռնել էին իմփիչմենթի գործընթացը, Թրամփը չարաշահել է իշխանությունը և խոչընդոտել է Կոնգրեսի աշխատանքը։
Դոնալդ Թրամփը դարձավ Ամերիկայի պատմության մեջ երրորդ նախագահը, ում իմփիչմենթ հայտնեցին Ներկայացուցիչների պալատում։
Աղմկահարույց այս քննությունը սկիզբ առավ Միացյալ Նահանգների նախագահի ու Ուկրաինայի նորընտիր առաջնորդի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են` Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:
Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:
Մանրամասները՝ տեսանյութում