Հանրային խորհուրդը նոր նախագահ կունենա

Ըստ տեղեկությունների, Կառավարության վաղվա նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառաջարկի Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում:

Տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց հենց ինքը Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ առաջարկը ստացել է օրեր առաջ և համաձայնել է։

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին Դանիել Իոաննիսյաը և Ալբերտ Ստեփանյանը ընդգրկվեցին Հանրային խորհրդի կազմում։

Ավելի վաղ ՝ Բաբկեն Պիպոյանն ու Կարեն Զադոյանը հայտնել էին խորհուրդը լքելու իրենց որոշման մասին, իսկ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվեց խորհրդի նախագահի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել