Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը` «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարության մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

Էդմոն Մարուքյանը նշում է, որ Դավիթ Խաժակյանի կատարած աշխատանքը և բացահայտումները ստվերվում են․ «Իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա պատասխանատվություն է կրում որպես խմբակցության ղեկավար և նաև այդ պատասխանատվությունը տարածվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա»,-ասաց Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով, իրենց կուսակցությանը մեղադրում են ոչ իրենց անդամների գործունեության համար։

Երևանի ավանագու «Լույս» խմբակցության «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը նշել է, որ երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո խմբակցությունը քննարկել է նիստին տեղի ունեցած․ «Բոլորս իրար տեսել ենք, բաժանվել ենք խմբակցությունից բոլորս գոհ մեր ելույթներից և մեր վարքագծից։ Թե ինչ է փոխվել, ես չեմ կարող ասել»։

«Հանրապետություն» կուսակցությունից խմբակցության մեկ այլ անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ խմբակցության բոլոր անդամները հավասարապես կիսել են պատասխանատվություն՝ խմբակցության գործունեության հետ կապված։

«Հայտարարությունը մեզ համար  եղել է անակնկալ, մենք դրա մասին իմացել ենք մամուլից։ Մենք մեզ թույլ չենք տալիս խառնվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության քննարկումներին»,-նշեց Թեհմինա Վարդանյանը։

Դեկտեմբերի 16-ին, Երևանի ավագանու նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ քաղաքապետի արձակուրդում գտնվելու ժամանակ նրա լիազորությունները կատարել է և իրավական ակտեր ստորագրել է օրենքով չնախատեսված անձը․ «Քաղաքապետի կարգադրությունը պաշտոնական կեղծիք է, որի մասով համոզված եմ, որ ունենալու ենք դատավարություններ»,- նշել էր Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ դիմել է դատախազություն:

Էդմոն Մարուքյանի խոսքով սակայն, Դավիթ Խաժակյանը բացահայտել է պաշտոնական կեղծիք, ինչը չի լուսաբանվել և դրա փոխարեն լուսաբանվել է քաղաքապետի ծիծաղի մասին ելույթ ։

Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը նշեցին, որ սպասում են «Լուսավոր Հայաստան»-ի որոշման և չեն խառնվում այդ կուսակցության ներքին խնդիրներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել