«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Տեղկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»:
Հավելենք, որ այժմ Երևանի ավագանու կազմում «Լույս» դաշինքը ներկայացնում են են «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը և «Հանրապետություն» կուսակցությունից Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանը։