Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 միլիոն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը: Նման որոշում է կայացրել Երևանի ավագանին դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում: Որոշվել է 3 մլն 950 հազար դրամով ավելացնել Երևանի 2019-ի բյուջեի նպատակային հատկացումները:
Հուշարձանը կկանգնեցվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում: