Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 1984թ. ծնված տղամարդուն:

Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 35-ամյա տղամարդը 2018թ. հունիս ամսին, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի՝ ընդհանուր 10.63 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» և 0.049 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, որը 15.06.2019թ. ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից զննությամբ հայտնաբերվել է վերջինիս ավտոմեքենայի մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1984թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել