«Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երևան քաղաքին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
«Այս մեքենան, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայի քաղաքում ձյան մաքրման գործին: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,-նշում է նա: