Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Նախատեսվում է, որ ֆիզիկական անձինք, պետական և մասնավոր կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն իրականացնել որոշակի ձեռնարկատիրական գործունեություն կամ իրականացնել որոշակի ծրագրեր այնպիսի տարածքներում, որոնք գտնվում են հաստատված և կասկածելի վտանգավոր տարածքներում, կարող են դիմել ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին՝ իրենց ֆինանսական միջոցների հաշվին իրականացնելու ականազերծման աշխատանքներ՝ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջնահերթություններից դուրս:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, նախագծի ընդունման շնորհիվ բացի ականազերծման աշխատանքների իրականացման նպատակով հնարավոր ֆինանսական միջոցների ձեռքբերումը պետք է դիտարկել նաև իրականացվող գործունեության անվտանգության ապահովումը, քանի որ ականապատ տարածքներում որոշակի գործունություն իրականացնելը ոչ այլ ինչ է, քան խաղ կյանքի և առողջության հետ, ինչը միշտ անդառնալի հետևանքներ է ունենում: