Խարդախություն՝ Ինստագրամի միջոցով

Ինստագրամի հայկական տիրույթում գործում էր @anahitaddamiann անունով կեղծ օգտահաշիվ, որը խաբեությամբ գումարներ էր փորձում շորթել քաղաքացիներից։ Կեղծարարը նամակով հայտնում էր իր հետևորդներին, որ նրանք շահել են էջի կողմից խաղարկվող iPhone XS բջջային հեռախոսը, իսկ մրցանակը ստանալու համար առաջարկում էր 5000 դրամ փոխանցել իր հաշվեհամարին։

Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

 «Նիգերիական նամակների» միջոցով շորթման այս մեխանիզմը նոր չէ. նույն եղանակով գումար աշխատելու փորձեր կատարել են նաև ռուսական համացանցային դաշտում։ Iphones.ru-ն այս կապակցությամբ ստիպված էր եղել պարզաբանելու, որ Safari-ն երբեք չի խաղարկում iPhone-ներ, որ ուղարկված նամակները նպատակ ունեն շորթելու քաղաքացիների գումարները։

Չարագործների կողմից ուղարկված նամակները սովորաբար ունեցել են նման տեսք՝

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել