Երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն պետական ռեգիստրում հաշվառված երեխայի մորից սերված երեխաները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նախատեսվում է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝  հաշվի  կառնվեն նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից կամ առկա է դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել նոր ծնված երեխայի հորից սերված երեխաների կարգաթիվը որոշելիս հաշվի առնել օրենքով նախատեսված՝ այդ երեխաներին հորը խնամքի հանձնման այնպիսի եղանակը, ինչպիսին է ծնողների փոխադարձ համաձայնությունը:

Երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն պետական ռեգիստրում հաշվառված երեխայի մորից սերված երեխաները

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել