Քննող հանձնաժողովը Նոր Հաճնում 5 անձանց մահվան նախնական վարկածներն է քննարկել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Նոր  Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած հինգ անձանց մահվան ելքով պաատահարի մասնագիտական քննություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ Վարչապետի նոյեմբերի 26-ին 1751-Ա հիման վրա ստեղծված հանձնաժողովի նիստը։ 

Հանձնաժողովը նախագահում է  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, կազմում ընդգրկված են Տեսչական մարմնի  էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Ռուբեն Մարգարյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ՏՏ և ԳՎ բաժնի պետի տեղակալ Վարուժան Հակոբյանը, «Գազպրոմ Արմենիա» Աբովյան ԳԳՄ տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ  Բալաբեկ Բարսեղյանը, Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության բաժանմունքի առաջատար մասնագետ Արմեն Աղասյանը։

Դեպքի հանգամանքները քննող մասնագիտական հանձնաժողովը՝  նախնական ստացված տվյալների հիման վրա, քննարկեց պատահարի առաջացման հանգամանքների մի քանի նախնական վարկածներ, որոնց հավաստիությունը ճշտելու նպատակով անհրաժեշտություն առաջացավ դիմել փորձագիտական համապատասխան կենտրոնի՝ որոշ կասկած հարուցող հանգամանքների վերաբերյալ վերջինիս փորձագիտական եզրակացությունը ստանալու համար։ 

Հանձնաժողովի նախագահն ընդգծեց նաև այն հանգամանքը, որ վերջին ժամանակերում մեծ թիվ են կազմում գազասպառողների կողմից շմոլ գազով թունավորումների դեպքերը, ուստի Տեսչական մարմնի համար առաջնահերթություն է լինելու նշված խնդրի վերաբերյալ անհաժեշտ լուծումների որոնումը և համապատասխան միջոցառումների իրականացումը, որպեսզի  հետագայում հնարավորինս նվազագույնի հասցվեն համանման պատահարները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել