Ազգային ժողովը 82 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովում քվեարկության դրվեց արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի՝ Դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

Ազգային ժողովը 82 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց նախագիծը առաջին ընթերցմամբ։ Նշենք, որ պատգամավորներից 17-ը իրենց «կողմ» քվեն փոխանցել էին գրավոր ընթացակարգով։

Դրանում էր նաև ՍԴ անդամներին (դատավորներին) վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ կարգավորումը։

Նախագծում տեղ է գտել նաև մի այսպիսի դրույթ․ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել