ՔԿ պարզաբանումը՝ Հայկ Գրիգորյանի կողմից դատախազներին կղանք անվանելու վերաբերյալ

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «ՔԿ նախագահը դատախազներին կղանք է անվանել» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ նյութում տեղ գտած մտքերն իրականությանը չեն համապատասխանում: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մշտապես հարգանքով է վերաբերվել դատախազության աշխատանքին, ինչը վկայում են նրա բազմաթիվ հրապարակային ելույթները, որտեղ կարևորել է դատախազության դերը երկրում օրինականության հաստատման գործում:

Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից:

«Ժամանակ» օրաթերթի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել