Լրագրողի, հանձնաժողովի անդամների, նախագահի, ոստիկանի և համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի միջև միջադեպ է գրանցվել․ Անկախ դիտորդ

Անկախ դիտորդը հայտնում է, որ Նորաշեն համայնքում գրանցված իրավիճակը կապված է Hzham.am լրատվական կայքի խմբագրի մասնագիտական գործունեության հետ: Տիկին Աննա Գևորգյանի, հանձնաժողովի անդամների, նախագահի, ոստիկանի և համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի միջև միջադեպ է գրանցվել: Կարճ վիճաբանության առարկան եղել է Ժամանակավոր պաշտոնակատարի տեղամասում քվեարկելուց հետո մնալը և տիկին Գևորգյանի պնդմամբ ալկոհոլ օգտագործած անձի ներկայությունը:

Մի կողմ թողնելով այս միջադեպի գնահատականները, և ԶԼՄ ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ռիսկերը, հարկ ենք համարում ուշադրություն գրավել նույն լրատվական կայքի ներկայացուցչի աշխատանքին համայնքի մյուս ընտրատեղամասում (12/2): Լրագրողը ընտրողներից մեկի հետ հարցազրույց իրականացնելիս պահանջել է նրանից բացահայտել քվեարկության գաղտնիքը՝ քաջ գիտակցելով իր պահանջի ոչ իրավաչափ լինելը:

Տեսանյութը վերատեսագրած է լրագրողի Facebook պատմությունից։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

https://www.facebook.com/AnkakhDitord/videos/801702536921001/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել