Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզինատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ամառանոցային փողոցի թիվ 121 տան պարսպին և շրջվել, ինչի հետևանքով պարիսպը (մոտ 5 քմ) փլուզվել է, իսկ երկաթյա դարպասը՝ ամբողջությամբ պոկվել: Տուժածներ չկան:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղվել է, այնուհետև վառելիքի արտահոսքի դադարից հետո՝ մոտեցվել ավտոքարշակին:
Փրկարարները կատարել են ճանապարհի փրփրահեղուկով լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն