Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն գումարները, որոնք վարչական շրջանները նախատեսել են ծախսել աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների (ռեստորան, ֆուրշետ) համար:
Երևանի վարչական շրջանների՝ ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար նախատեսած հատկացումները,՝հրապարակված Անի Խաչատրյանի կողմից, ստորև.
1. Ավան վարչական շրջան-1 միլիոն 300 հազար դրամ.
3. Մալաթիա-Սեբաստիա-0 դրամ.
4. Դավթաշեն վարչական շրջան- 1 միլիոն 300 հազար դրամ.
5. Էրեբունի վարչական շրջան-400 հազար դրամ.
6. Նորք-Մարաշ վարչական շրջան- 1 միլիոն դրամ.
7. Նուբարաշեն վարչական շրջան- 200 հազար դրամ.
8. Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան- 2 միլիոն դրամ.
9. Նոր Նորք վարչական շրջան- 1 միլիոն 600 հազար դրամ
10. Աջափնյակ վարչական շրջան- 400 հազար դրամ.
11. Արաբկիր վարչական շրջան- 1 միլիոն 200 հազար դրամ.
12. Կենտրոն վարչական շրջան- 3 միլիոն դրամ: