Կներեք, էսօր ջինսով եմ․ Գևորգ Պետրոսյանը՝ Արարատ Միրզոյանին

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր նիստին ներկայացել էր ջինսե տաբատով։ «Կներեք, որ էսօր ջինսով եմ, հարգելի՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ Աբու Դաբիի թագաժառանգի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններին։

Նա մասնավորապես նշեց․ «Քաղաքապետը խոսում է 2 միլիարդ դոլար ժողովրդի համար բերած անձանց ջինսով լինելու, հեռախոսով խոսելու մասին»։ Նա կոչ արեց ուշադրություն դարձնել Հայկ Մարությանի կազմակերպչական ունակություններին։

Արարատ Միրզոյանը մի քանի անգամ դիտողություն արեց Տիգրան Ուրիխանյանին, որ կոչնակի ձայնը հնչել է և նրա խոսելու ժամանակը ավարտվել է․ «Գրավե՞լ եք ամբիոնը, կոչնակը վաղուց հնչել է։ Մեկ էլ չեմ պատկերացնում, Ձեր պատկերացրած քաղաքապետը նստում է հանդիպման, դիմացինը խոսում է հեռախոսով, անընդհատ գնում է, գալի՞ս է նորից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել