Մի առաջնորդվեք նեղ անձնային շահերով․ Քրիստինե Պողոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ազգային ժողովի պատգամավ Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում առաջարկում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որով նախատեսվում է զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար առանձին պատիժ սահմանել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նշեց, որ կողմ է քվեարկելու օրինագծին։ «Անձնապես իմ համար, մարդու կյանքի իրավունքը գերակա է ամեն ինչի նկատմամբ։ Ցանկացած միջոցառում, օրենքի նախագիծ, որևէ կազմակերպչական բան, որը միտված է լինելու նվազեցնելու ռիսկը, ինչի հետևանքում մարդու կյանք է կործանվելու, ես դրան կողմ եմ քվեարկելու։ Բայց, կա բայց, որին չեմ կարող չանդրադառնալ։ Ձեր խմբակցությունն ամբողջապես դեմ քվեարկեց մի կարևոր օրինագծի, որը հենց այս ամեն ինչի հիմքում է։ Դուք բերում եք թվեր, որ բանակում ինքնասպանության թվերն ավելի շատ են, քան դրսում։ Բնականաբար, որովհետև դա փակ համակարգ է, իսկ փակ համակարգում մարդուն դրան հասցնելն ավելի հեշտ է, քան բաց, որովհետև այդտեղ նա աջակցության շատ ավելի քիչ հնարավորություններ ունի»,-նշեց պատգամավորը։

Քրիստինե Պողոսյանի խոսքով, միջանձնային հարաբերությունների մեջ դրված է «լավ տղու» ինստիտուտը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել