Նաիրա Զոհրաբյանը առաջարկում է զինծառայողին մեկ այլ զինծառայողի կողմից ինքնասպանության հասցնելու համար պատիժ սահմանել

Ազգային ժողովի պատգամավ Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում առաջարկում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որով նախատեսվում է զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար առանձին պատիժ սահմանել:

Նախագծով նախատեսվում է, որ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով:

Նախատեսված արարքը, որը կկատարվի՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ,

3) միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար,

4) մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում,

 կպատժվի ազատազրկմամբ՝  հինգից տաս տարի ժամկետով:

Նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով,  Զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին, այսինքն՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ եւ այս հարցերը մենք բարձրացնում ենք որպես հանրային պահանջ, Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու  ավելի խիստ պատժի:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել