Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ ստորագրել է խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում են Regionmonitor.com-ից։
Ըստ հրամանագրի խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել 2020թ. փետրվարի 9-ը։
Նշենք, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանում տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվել ցրել խորհրդարանը: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին: Օրեր առաջ Միլլի Մեջլիսը որոշել է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման հարցով: Նախագիծը դրվել էր քվեարկության և ընդունվել ձայների մեծամասնությամբ:
Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին: