Ուսուցիչները ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստումներ կանցնեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագրի  հաշվետու միջոցառմանը։

Այս մասին տեղեկնում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն, որոնք Հայաստանի  տարբեր դպրոցներում կիրականացնեն վերապատրաստում և մենթորական աջակցություն` առարկայական  ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Ծրագրի փորձագետներն ու  վերապատրաստող մենթորները ներկայացրել են  իրենց կողմից մշակված մեթոդաբանությունն ու գործիքակազմը, ինչպես նաև պատմել նախատեսվող միջոցառումների մասին:

«Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագիրն իրականցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից,  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Տանյա Ռոդոչայը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը,  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել