Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի և Դանիայի կառավարությունների միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավուրության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին  ՀՀ օրենքը:

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում եւ Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:   Եթե Հայաստանի Հանրապետությունը վերականգնի վիզայի պահանջները ԵՄ քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Դանիայի Թագավորության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել