Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ Աբու Դաբիի թագաժառանգի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններին։
Պատգամավոր Հայկ Կնոջոյանը կոչ արեց դադարեցնել այդ հարցի վերաբերյալ քննարկումները ԱԺ ամբիոնից․ «Մենք չէինք պատրաստվում արձագանքել, եթե չլիներ Ձեր հայտարարությունը»,-ասաց պատգամավորը, որի խոսքին փորձեց միջամտել «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արթուր Դալլաքյանը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է խմբակցության մեկ այլ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը փորձում հանգստացնել Դալլաքյանին։
«Լռեք ու լսեք։ Պարոն Դալլաքյան, Դուք գիտեք, որ գոյություն ունի կանոնակարգ, որը պետք է պահպանել։ Երբ հղում եք անում մեր տարիքի վրա ու փորձում եք ինչ-որ հարցում ինքնահաստատվել, բարի եղեք մեզ լսել այնպես, ինչպես մենք ենք ձեզ լուռ լսում»,-նշեց Կոնջոյանը։
Նա առաջարկեց քննարկումները շարունակել ոչ ֆորմալ միջավայրում։
Մանրամասները՝ տեսանյութում