Թափուր աշխատատեղ՝ ՊՎԾ-ում․ աշխատավարձը կքննարկվի փաստաթղթերը ներկայացնելիս

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել իրավաբանական վարչությունում իրավախորհրդատուի թափուր պաշտոնի համար։

Իրավախորհրդատուն իրեն հանձնարարված ոլորտում՝

  1. իրականացնում է Վարչության առջև դրված աշխատանքները.
  2. իրականացված վերահսկողության արդյունքներով արձանագրված խախտումների, խնդիրների, դրանց պատճառների, հանգամանքների ու հետևանքների վերլուծության աշխատանքների, դրանց վերաբերյալ ՀՀ վարչապետին տեղեկանքներ և զեկույցներ ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դրա վերաբերյալ հանձնարարական տալու առաջարկություններ Վարչության պետին ներկայացնելու աշխատանքների իրականացում.
  3. Վարչության պետի հանձնարարությամբ և (կամ) համաձայնությամբ համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ.
  4. Ծառայության ղեկավարին ներկայացվող՝ Վարչության առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվությունների (զեկույցների) պատրաստման աշխատանքների իրականացում և ներկայացում Վարչության պետին.
  5. Ծառայության ներքին իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացում և ներկայացում Վարչության պետին.
  6. Ծառայության գործունեության ոլորտին առնչվող՝ ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների, ՀՀ վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի կազմման, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված իրավական եզրակացությունների տրամադրման աշխատանքների իրականացում.
  7. պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքների կատարում.
  8. ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարումն ապահովելուն ուղղված համապատասխան աշխատանքների կատարում.
  9. ապահովում է Ծառայության շահերի ներկայացումը ՀՀ դատարաններում.
  10. Վարչության պետի հանձնարարությամբ և (կամ) համաձայնությամբ հանդես է գալիս վարչական մարմիններում և այլ մարմիններում ու կազմակերպություններում Վարչության և (կամ) Ծառայության անունից՝ ապահովելով  ներկայացուցչություն.
  11. Վարչությանը մակագրված-հասցեագրված դիմում-բողոքներին և գրություններին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքների կատարում. 
  12. Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից կազմված համապատասխան գրությունների, ուսումնասիրությունները կամ մշտադիտարկումներն ամփոփող տեղեկանքների, զեկուցագրերի, առաջարկությունների, իրավական փաստաթղթերի և այլ աշխատանքների վերաբերյալ կարծիք տրամադրելու աշխատանքների իրականացում և ներկայացում Վարչության պետին.
  13. համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրման աշխատանքների կատարում.

Իրավախորհրդատուին ներկայացվող պահանջները՝

  1. բարձրագույն իրավաբանական կրթություն,
  2. տվյալ բնագավառի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասի» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,    «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմացություն:

Իրավախորհրդատուի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Ծառայության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2019 թվականի դեկտեմբերի 9-ը։ Աշխատավարձը կքննարկվի փաստաթղթերը ներկայացնելիս:

Ընտրությունը կատարվում է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով։ Հարցազրույցն իրականացվում է փաստաթղթերի ներկայացման օրը

Դիմող ՀՀ քաղաքացիները Ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1)գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է).
2)անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)բարձրագույն կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6)մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7)ինքնակենսագրական: 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ծառայություն /ք. Երևան, Մաշտոցի 47, հեռ. 010-31-31-88:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել