Էդգար Շաթիրյանի հրաժարականի մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը տեղեկացել է ֆեյսբուքյան ստատուսից

Նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացնելու։

Նույն օրը հանձնաժողովը ընտրում էր նախագահ։ Վերջինս առաջադրվել էր, սակայն չընտրվեց։ Հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության Հայկուհի Հարությունյանը։

 Իրավաբան․net-ի հետ զրույցում Էդգար Շաթիրյանը նշեց, որ պատճառը նախագահ ընտրվելը չէր, նա նաև նշեց, որ որևէ մեկին չի հայտնել իր հրաժարականի մասին։ «Օրենքի պահանջն է, որ հանձնաժողովի անդամը հրաժարական տալիս անհապաղ տեղեկացնում է հանձնաժողվի նախագահին, ինչը քիչ անց կանեմ, տեղեկացնում է իրեն առաջադրած սուբյեկտին, ինչը ևս կարվի և հրաժարականի գրավոր դիմումը ներկայացվում է ԱԺ-ին՝ ԱԺ նախագահի անունով, դա ևս կարվի»,-ասաց Էդգար Շաթիրյանը։

Մեզ հետ զրույցում ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ Էդգար Շաթիրայի հրաժարականի մասին տեղեկացել են նրա ֆեյսբուքյան էջի գրառումից։ «Որևէ նախնական ծանուցում, տեղեկացում քննարկում չի եղել։ Դրանից հետո փորձել ենք պարզել հնարավոր պատճառները, խոսել ենք, բայց որևէ ձևով այլ քննարկում, հարաբերությունների այլ զարգացումներ տեղի չեն ունեցել»,-նշեց Հայկուհի Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել