Երեկվանից պարբերաբար զանգել են, առաջարկել հանդիպել․ շոշափվում է իմ ինքնասիրությունը․ Էդգար Շաթիրյան
Նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացնելու։
Նույն օրը հանձնաժողովը ընտրում էր նախագահ։ Վերջինս առաջադրվել էր, սակայն չընտրվեց։ Իրավաբան․net-ի հետ զրույցում Էդգար Շաթիրյանը նշեց, որ պատճառը նախագահ ընտրվելը չէր։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանձնաժողովի նախագահի թեկնածու ինքնաառաջադրվել էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը:
Քվեարկության արդյունքում նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը։