Դեկտեմբերի 2-ի երեկոյան և գիշերը շրջաններում ձյան առատ տեղումներ են սպասվում

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի գիշերը և 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

<

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 5-ին սպասվում են տեղումներ, 3-4-ը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել