ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել է, որ դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց։
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:11-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Ծաղկահովտի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
- Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն