ՍԴ-ում միակ ճգնաժամի անունը Վահե Գրիգորյանն է․ Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է արդարադադտության նախարարության ներկայացրած նախագիծը՝ դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Նախագծում տեղ է գտել նաև մի այսպիսի դրույթ․ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։ 

Նախագծի հեղինակները նշել են, որ գործող Սահմանադրական դատարանը չի վայելում ժողովրդի վստահությունը։

Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ իր խմբակցությունը դեմ է նախագծին և այն վատնում է հարկատուների գումարները․ «Աշխատող դատավոր պահելու համար փող չունեն, իսկ չաշխատող դատավորի համար փող կա՞ ։ Եթե այդ մարդիկ անպիտան են, պատասխանատվության ենթարկելու հիմքեր պան՝ տարեք դատեք»։

Նա համաձայն չէ, որ ՍԴ -ում ճգնաժամ կա․ «ՍԴ-ում միակ ճգնաժամի անունը Վահե Գրիգորյանն է, որը չի աշխատում ու փող է ստանում։ Եթե նիստի չես մասնակցում, ինչու ես աշխատավարձ ու խրախուսում ստանում»։

 

Մանրամասները՝ տեսնայութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել