Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ըստ երկրների ապահովագրական ծածկույթի համար կատարվող հատկացումները։
«Իսկ ընդհանրապես եթե շատ կոպիտ ասենք, ապա եկամտից պահվող տոկոսը հիմնականում կախված է այս երեք բաղադրիչներից.
– Ապահովագրական ծածկույթի ծավալ
– Ապահովագրված անձանց թիվ
– Պետության մասնակցության չափ
Այս երեք բաղադրիչներից յուրաքանչյուրի փոփոխությունը բերելու է այդ տոկոսի փոփոխության»,-նշել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին նախագիծ, որով նախատեսվում է սահմանել առողջապահության հարկ։
Նախագծի հեղինակները նշում են, որ առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով զգալի բացասական ազդեցություն չի ունենա աշխատողների եկամուտների վրա:
