Անդրանիկ Քոչարյանի որդին ուսումնական փուլի ավարտից հետո հիմնական ծառայության է անցնելու Արցախի ՊԲ-ում

Այսօր լրատվականներից մեկը տեղեկություն էր տարածել, թե  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, առանց ավելորդ աղմուկի Արցախից տեղափոխվել է Հայաստան և հիմա ծառայությունը շարունակում է Լուսակերտի զորամասում։

Լրատվամիջոցը, հղում անելով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում արված գրառմանը, նշում է, թե Քոչարյանի որդու՝ Արցախում ծառայելու հանգամանքը պարզապես գովազդային արշավ էր։

Պաշտպանության նախարարությունից կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական կենտորնին հայտնել են, որ Վազգեն Քոչարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի որդին, իր հիմնական ծառայությունն անցնելու է Արցախի ՊԲ զորամասերերից մեկում։

«Սույն թվականի հուլիսի 25-ին Քոչարյանը զորակոչվել է բանակ։ Նա, որպես բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող, զորակոչվելուց հետո ուսումնական փուլն անցնում է Լուսակերտի զորամասում, որից հետո՝ 2020 թվականի հունվարի 10-ին, կանցնի ծառայության Արցախի ՊԲ զորամասերերից մեկում։

Տեղեկացնենք, որ Լուսակերտի ուսումնական զորամասում զինվորները, նախքան հիմնական ծառայության անցնելը, 6 ամիս շարունակ ձեռք են բերում ռազմական մասնագիտություն կամ իրենց դիմումի համաձայն մասնակցում են սպայական կամ սերժանտական դասընթացների»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել