«Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնում է քաղաքապետարանի գործունեության կոռուպցիոն ռիսկերի քննիչ հանձնաժողովի ստեղծում

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է քաղաքապետարանի գործունեության իրավաչափության և կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց»,- ասվում է գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել