ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է պաշտպանության բանակում:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ԱՀ ՊՆ, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերում, ծանոթացել ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում ընթացող աշխատանքներին: