Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Համապատասխան օրենսդրական ակտերի իրավական փորձաքննության, վերլուծությունների իրականացում և միջազգային փորձի ուսումնասիրում:
Հիմնական պարտականությունները՝
Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ու Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության իրավական ապահովման նպատակով` ուսումնասիրում է միջազգային փորձը, ռուսերեն և անգլերեն լեզուներով` իրավական ակտերի և այլ նյութերի վերաբերյալ նախապատրաստում է վերլուծական տեղեկանքներ:
Իրականացնում է իրավական փորձաքննություն և վերլուծություններ՝ խորհրդարանական պետությունների կոնկրետ օրենսդրական ակտերի վերաբերյալ:
Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝
– իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
– Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
– համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
– ռուսերեն և անգլերեն լեզուների /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:
Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, 0.5 դրույքաչափով:
• Աշխատավարձի չափը՝ 47.951 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83
• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել [email protected] հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
Մանրամասները՝ այստեղ