Ինչպիսի՞ եղանակի սպասել ամբողջ դեկտեմբեր ամսին․ պարզաբանում է Գագիկ Սուրենյանը

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով։

Հ․Գ․ Տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասանալ, որ ողջ ամիսը անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր ասելով պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում»։

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+10C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+120C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-120C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-320C, առավելագույնը՝ +18…+220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+80C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20…-250C (դիտված պատմական նվազագույնը՝ -31…-360C, առավելագույնը՝ +15…+180C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+140C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -17…-200C (դիտված պատմական նվազագույնը՝ -26…-310C, առավելագույնը՝ +19…+210C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 19-20 մմ):

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+160C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-100C (դիտված պատմական նվազագույնը՝ -15…-200C, առավելագույնը՝ +22…+260C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 21-23 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0…+10C, լեռնային շրջաններում` -4…-60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10…+130C, լեռնային շրջաններում՝ +4…+70C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10…-120C, լեռնային շրջաններում` -17…-200C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22…-230C, առավելագույնը՝ +18…+190C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-260C, առավելագույնը՝ +14…+150C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2…+50C, նախալեռնային շրջաններում` -1…-30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +14…+180C, նախալեռնային շրջաններում՝ +10…+140C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5…-100C, նախալեռնային շրջաններում` -15…-180C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-180C, առավելագույնը՝ +25…+260C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-300C, առավելագույնը՝ +20…+230C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 15-27 մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):

Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+120C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -11…-130C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.80C, առավելագույնը՝ +220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել