Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ․-ի նոյեմբերի 25-ից 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային բոլոր միջոցների մաքսային գործառնություններն իրականացվում են Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։
Այս մասին տեղեկացնում են պետական եկամուտների կոմիտեից:
Հաշվի առնելով, որ Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատուն-վարչության Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնն առայժմ հարմարեցված չէ երկաթուղային փոխադրումները սպասարկելու համար, ուստի երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երևան քաղաքում տեղակայված մաքսային գործառնությունների իրականացման այն վայրերում, որոնք հարմարեցված են երկաթուղային փոխադրումների սպասարկման համար, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն քաղաքացիների նախընտրած մաքսատանը։