Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոյեմբերի 22-ին տեղի ունեցած կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի ընթացքում որոշում է կայացվել «Մարտունի-04» թիմի ֆուտբոլիստ Սերյոժա Բուդաղյանին որակազրկել 3 խաղով, իսկ ակումբին տուգանել:
Նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել «Մարտունի-04»-«ՈՒրարտու-1-04» խաղին մրցակցին հարվածելու համար: