Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը ժամանակավորապես՝ նոյեմբերի 26-դեկտեմբերի 21-ը, դադարեցնում է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները:
Այդ մասին նշված է նաև ավիաընկերության պաշտոնական կայքում:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ «ASA Travel» ընկերության (Հայաստանում «Ատլասգլոբալ» ընկերության գլխավոր գործակալ) բոլոր ուղևորները, որոնք գնել են «Ատլասգլոբալ» ավիաընկերության ավիատոմսեր, տեղեկացված են չվերթերի դադարեցման վերաբերյալ:
Համաձայն ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկատվության գնված ավիատոմսերի վերադարձման գործընթացի մասին կհայտարարվի ավիաընկերության կայքում սույն թվականի դեկտեմբերի 16-ին»,-նշված է հայտարարության մեջ: