ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
Այս մասին հայտնում է նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում նշելով.
«Օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ամբողջացնելու նպատակով հրավիրում ենք բարձրագույն ուսումնական հաստատություններին, գիտական կազմակերպություններին, ակադեմիական լայն հանրության ներկայացուցիչներին և շահագրգիռ բոլոր անձանց` առաջարկություններ ներկայացնել:
Խնդրում ենք կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները մինչև 2019 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ ներկայացնել հետևյալ էլ․ հասցեին` [email protected]»: