Ռուսաստանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, պայթյունից հետևանքով մահացած, Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ՀՔԾ-ից։
Նա այդ կարգավիճակով ՀՔԾ-ում հարցաքննվել էր:
Հավելենք, որ Աշոտ Կարապետյանի մահվան հանգամանքների վերաբերյալ դեռեւս պաշտոնական տեղեկատավություն չկա:
Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը 2013 թ.ապրիլի 15-ին ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։
Աշոտ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այդ ժամանակ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի: