Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին

Տեսանյութը՝ ոստիկանության

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 27-ին, նոր հրամանագրեր է ստորագրել, որով ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել Արթուր Մարտիրոսյանին և Տիգրան Եսայանին։

Նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի, գլխավոր ու մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներ Տիգրան Եսայանին և Արթուր Մարտիրոսյանին։ Արման Սարգսյանն անդրադարձավ նրանց ծառայողական կենսագրությանը՝ ընդգծելով, որ և՛ Տիգրան Եսայանը, և՛ Արթուր Մարտիրոսյանը համակարգում դրական հետագիծ ու փորձ ունեցող պրոֆեսիոնալներ են, որոնք ծառայողական կենսագրությունը սկսել են շարքայինից և իրենց ջանասիրությամբ ու մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ հետագայում զբաղեցրել բարձր ու պատասխանատու պաշտոններ։ Տիգրան Եսայանը զբաղեցրել է ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ Արթուր Մարտիրոսյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր՝ մինչ այդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը։ Արման Սարգսյանը, շնորհավորելոն նորանշանակ տեղակալներին, հույս հայտնեց, որ նրանց պաշտոնավարումը կլինի բեղմնավոր, իսկ արդյունքը՝ տեսանելի ոչ միայն համակարգում, այլև հասարակության մեջ։

Ավարտին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարեց ակտիվացնել հանցավորության դեմ պայքարը բոլոր ուղղություններով՝ հատուկ շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել