Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակած նվիրատուների ցանկին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին:
Այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է նվիրատուների ցանկը։
Նվիրատու կազմակերպություններն են.
1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) – 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 – 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ։
«Խնդիրը ոչ թե այն է, որ քաղաքը, համայնքը ստացել է նվերներ, այլ այն է, որ դրանք թաքցվել են հասարակությունից քաղաքապետարանի կողմից: Դրանք ոչ թե անհատույց նվերներ են այլ կոնկրետ բանի դիմաց են շինթույլտվության:Ես պարզելու եմ, թե այս ընկերություները ինչ գործառույթ են իրականացնում և ինչ առնջություն են ունեցել քաղաքապետաարնի հետ»,- նշում է Դավիթ Խքաժակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում