Կստեղծվեն երեխաների աջակցության ցերեկային կենտրոններ. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագրի հաստատման մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ կստեղծվեն երեխաների աջակցության ցերեկային կենտրոններ, որտեղ ծառայություն կստանան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց ընտանիքները և աջակցության հնարավորությունները կուղղվեն ընտանիքների ամրապնդմանը:

Կստեղծվեն ճգնաժամային աջակցության կենտրոններ Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում՝ արագ արձագանքելու ճգնաժամային իրավիճակներում հայտնված և անհապաղ տեղավորման կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կարիքներին, ուղեկցվող անկախ ապրելակերպի ծառայություններ՝ ուղղված 16-23 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացմանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կապահովվի երեխաների հետագա կյանքի կամակերպումն ընտանիքում, կբարելավվի նրա կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև կապահովվի հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել