Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած տարաբնույթ միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել սեպտեմբերի 11-ից որպես անհետ կորած որոնվող Արման Ամիրջանյանը։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Նա ոստիկաններին հայտնել է, որ ողջ ժամանակահատվածում բնակվել և աշխատել է մայրաքաղաքի շինանյութի խանութներից մեկում:

Նախաքննությունը շարունակվում է։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել