Կին չէ, բայց տղամարդ էլ չէ

Բոլորովին վերջերս Կանզասի վճռաբեկ դատարանը առոչինչ է ճանաչել Ջեյ Նոյլ Գարդիներիև իր հանգուցյալ ամուսին Մարշալ Գարդիների ամուսնությունը, և մերժել ամուսնու գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու Ջեյ Նոյլի պահանջը: Մարշալ Գարդիները մահացել է 1999 թվականին՝ առանց կտակ թողնելու: Կանզաս նահանգի օրենքի համաձայն՝քառասունամյա Ջեյ Նոյլին ինքնաբերաբար անցել է ունեցվածքի մի մասը` 2,5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Պարոն Գարդեների որդի Ջոնը, վիճարկելէ Ջեյ Նոյլի մասնաբաժին ստանալու իրավունքը, պնդելով, որ Կանզասի օրենքով նրանց ամուսնությունը չի եղել օրինական, քանի որ Ջեյ Նոյլը տրանսվիստիտ է, և նա կին չի կարող համարվել, չնայած լայնածավալ կոսմետիկ և վիրաբուժական միջամտությունների և Վիսկոնսին նահանգի կողմից տրված ծննդյան վկայականի, որտեղ Ջեյ Նոյլի սեռը նշվում է իգական: Դատավորի որոշումը հետևյալն է. «Ջեյ Նոյլը շարունակում է մնալ տրանսվիստիտ և Կանզասի օրենքի համաձայն, ամուսնության տեսակյունից համարվում է արական սեռի ներկայացուցիչ: Մենք ընդունումենք, որ կան մարդիկ, որոնք չեն դասակարգվում սովորաբար ընդունված կարգի`արական կամ իգական …. Սակայն Ջեյ Նեյլի ամուսնությունը Մարշալի հետ պետական քաղաքականության բնույթ կրող հարց է, որը հասցեագրվում է օրենսդրին, և ոչ թե սույն դատարանին»: Արդյոք Ջեյ Նոյլը կդիմի ԱՄՆ Գերագույն դատարան, թե՝ ոչ, անհայտ է:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել