Բարձրագույն դատական խորհրդի նոյեմբերի 26-ի որոշմամբ՝ Արման Սարոյանին առաջարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի քաղաքացիական մասնագիտացման թափուր պաշտոնի տեղերից մեկում իր թեկնածությունը Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով: