Առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը

Ազգային Ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արգիշտի Մեխակյանը առաջարկում են «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ  ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում` նոր սեփականատիրոջը կանցնի օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները, իսկ օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունը կառաջանա այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:

Ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ գույքի մասով հարկի պարտավորություններն ամբողջությամբ կկատարեն մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը բացառությամբ, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել