Ազգային Ժողովի պատգամավորներ Արփինե Դավոյանը և Արթուր Դավթյանը առաջարկում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով: