Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնում է, որ վարչության կողմից նախատեսվում է շրջանառության մեջ դնել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում անձը կարող է տվյալ պետություն մուտք գործել նաև նույնականացման քարտով:
«Այն քաղաքացու համար առավել շահեկան է, քանի որ նույնականացման քարտի պետական տուրքը 3.000 դրամ է և առավել դիմացկուն, իսկ հին նմուշի անձնագրի պետական տուրքը ընդհանուր 10 տարվա օտարերկյա պետությունում վավերականության նշումով՝ 11.000 դրամ»,-նշում է ՄՆացական Բիչախչյանը: